Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 17-23

Մեկնարկել է զորացրումը: Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: ԱՊՀ ՊՆ նիստ Մոսկվայում: Նորություններ Հակոբ Ինջիղուլյանից: ՀՀ-ն՝ ՌԴ-ի հետ միացյալ ՀՕՊ համակարգում: Հայ-հունական համագործակցությունն ընդլայնվում է:

Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև

Սերժ Սարգսյան, Իլհամ Ալիև

” Սկսվել է ՀՀ ԶՈւ-ից զորացրումը: Արդեն զորացրվողներ կան: ՊՆ մամուլի քարտուղարի հավաստմամբ, սա արվել է, որպեսզի դեկտեմբեր ամսին զորամասերում ծանրաբեռնվածություն չլինի։ Ըստ էության, տղաներն էլ իրենց ժամկետներում կզորացրվեն, և հավելյալ ծառայելու կարիք չի լինի: Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 6-ին ստորագրած զորակոչի և զորացրման հրամանագրի համաձայն, զորացրումն իրականացվելու է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

” Վիեննայում նոյեմբերի 19-ի հանդիպեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպմանը ներկա էին նաև հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո: Նախագահները քննարկել են արցախ յան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք պայմանավորվել են հանդիպել առաջիկա ամիսներին, իսկ մինչ այդ համանախագահները կազմակերպելու են ԱԳ նախարարների հանդիպում Կիևում` դեկտեմբերի 5-6:

-ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցել է նաև Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը։ Նիստի շրջանակներում նախարարն երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների իր գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հիմնահարցեր, ինչպես նաև ամփոփվել են պաշտպանական գերատեսչությունների գործունեության ընթացիկ տարվա արդյունքներն ու ստորագրվել 2014թ. երկկողմ համագործակցության պլանները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *