Ադրբեջանում ՃՏՊ-ի հետևանքով զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանում՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Լոքբաթան գյուղի մերձակայքում, «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներից մեկին։ Տուժածը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։

Բաքվի Ղարադաղի շրջանի ոստիկանությունից հաստատում են, որ պայմանագրային զինծառայող Ջաֆարով Էլնուր Ադըշիրին օղլուն վրաերթի է ենթարկվել ճանապարհն անցնելիս։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *