Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 17-23

Թուրքական առաջին հարվածային ուղղաթիռը թերություններ ունի։ Փեթրիոթները ևս մեկ տարի կմնան Թուրքիայում։ Թուրքական պաշտպանական բյուջեն աճում է։ Թուրք-հունական զորավարժություն՝ Էգեյան ծովում։

 

T129

T129

” Մինչ մամուլը գրում է, թե թուրքական առաջին հարվածային ուղղաթիռի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Պակիստանը, Թուրքիայում այնքան էլ չեն շտապում սպառազինության վերցնել «Աթաք» զիլ անունը կրող ուղղաթիռները։ Վերլուծում է Ռազմինֆոն։

” ԱՄՆ-ն համաձայնել է ևս 1 տարի ժամկետով երկարաձգել «Փեթրիոթ» հակաօդային պաշտպանության կայանների 2 մարտկոցի տեղակայումը Թուրքիայում։  Համապատասխան հայտարարությունն արել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, ով նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել այցով ԱՄՆ ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։

” Թուրքիայում որոշել են հաջորդ տարի զգալի ավելացնել պետական բյուջեից անվտանգության, պաշտպանական և հետախուզական ոլորտներին տրամադրվող գումարը։ Այսպես, 2014 թվականին պետբյուջեից վերոնշյալ ոլորտներին կտրամադրվի 9.4 տոկոս ավել գումար, քան 2013 թվականին։

” Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնելու Թուրքիայի ջրային տարածքում, որին մասնակցելու են նաև ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներ և դիտորդներ 9 երկրներից։

Նուսրեթ-2013 (Nusret-2013) զորավարժությունը մեկնարկելու է նոյեմբերի 22-ին և շարունակվելու է մինչ դեկտեմբերի 1-ը։ Այն անցկացվելու է Էգեյան ծովում, որտեղ Թուրքիան և Հունաստանը տարածքային վեճեր ունեն։

” Թուրքիայի և Հունաստանի զինված ուժերի զինծառայողներից կազմված թիմերի միջև բասկետբոլի մրցումներ են անցկացվել։

Մրցումներն անցկացվել են թուրքական Իզմիր (Զմյուռնիա) քաղաքում նոյեմբերի 11-ից 14-ը, իսկ որպես կազմակերպիչ է հանդես եկել Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *