Պահեստազորի սպաները պաշտոններ են զբաղեցնելու ԶՈւ համակարգում. Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նոյեմբերի 20-ին մեկնել էր Մոսկվա։ Լրագրողների հարցերին պատասխանելիս նա անդրադարձել է պաշտոնանկությունների ու նշանակումների մասին լուրերին։

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության այն հարցին, թե արդյոք կադրային փոփոխությունների արդյունքում նախկին նախարար Սաֆար Աբիևի օրոք հեռացված զինվորականները վերադառնում են նոր պաշտոնների՝ Զաքիր Հասանովը շեշտել է.

«ՊՆ-ում կադրային բարեփոխումները շարունակվելու են։ Դրանք կապված չեն հին ղեկավարության օրոք հեռացված զինվորականներին վերադարձնելու հետ։ Եթե պահեստային ուժերի սպայի ֆիզիկական հնարավորություններն ու փորձը համապատասխանում են ծառայության պահանջներին, ստուգումներից հետո մենք վերադարձնում ենք նրան ԶՈւ շարքեր։ Առաջիկայում պահեստազորի մի շարք սպաներ պաշտոններ են զբաղեցնելու ԶՈւ համակարգում»։

Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը պաշտպանության նախարար է նշանակվել ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ին նախագահի հրամանագրով։ Հոկտեմբերի 24-ից ի վեր՝ ՊՆ համակարգում կադրային կտրուկ փոփոխություններ են կատարվում, որոնց մասին ՊՆ մամուլի ծառայությունը լռում է կամ տալիս անորոշ պատասխաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *