Ադրբեջանի զինված ուժերի ենթասպան պայթել է ականի վրա

Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է հերթական պատահարը, որի հետևանքով ծանր վիրավորվել է ԶՈւ զինծառայողներից մեկը։ Հայտնի է, որ ականի պայթյունը եղել է առաջնագծի հատվածում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ ԶՈւ ենթասպա Համեթ Ալիհեյդար օղլու Նասիրովը հող փորելու աշխատանքներ կատարելիս պայթել է ականի վրա։ Ծանր վնասվածքներ ստացած զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի հաղորդում, թե որ շրջանի զորամասի զինծառայող է եղել տուժածը, և ինչ վիճակում է նա հոսպիտալ տեղափոխվելուց հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *