Ադրբեջանի կարգապահական զորամասերից մեկում ստուգումներ են կատարվել

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից ազգային կանխիչ խմբի անդամներն օրերս ստուգումներ են անցկացրել Ադրբեջանի հարավարևելյան Սալյանի շրջանի կարգապահական զորամասում։

Ադրբեջանի ԶՈւ

Ադրբեջանի ԶՈւ

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը հաղորդել են մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ստուգման են ենթարկվել զորամասում դատապարտված զինծառայողների սննդակարգը, առողջական վիճակը, ժամանցի կազմակերպման կարգը։

Ըստ աղբյուրի՝ ստուգման արդյունքները գոհացուցիչ են եղել։ Զինծառայողները լուրջ բողոքներ չեն հայտնել։

Արդյունքների մասին գրասենյակը տեղեկացրել է ՊՆ-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *