Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակված գեներալ-գնդապետ Զաքիր Ասքեր օղլու Հասանովն այսօր՝ նոյեմբերի 20-ին, մեկնել է Մոսկվա։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Զաքիր Հասանովը մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նստաշրջանին, որը կայանալու է նոյեմբերի 21-ին։
Նշենք, որ սա նորանշանակ նախարարի առաջին պաշտոնական այցն է արտերկիր։