Օրերս Ադրբեջանի զինված ուժերի՝ Դաշքեսանում տեղակայված զորամասերից մեկում հրդեհ է բռնկվել։ Նախնական տեղեկության համաձայն՝ զոհեր չկան, սակայն զորամասի զինամթերքի մի մասը վնասվել է ու դարձել ոչ պիտանի։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է, որ տուժածներ ու զոհեր չկան։ Զորամասը զգալի վնասներ է կրել, քանի որ զինամթերքի մասն այրվել է և այլևս ենթակա չէ օգտագործման։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը վառարանի անսարքությունն էր։