Նոյեմբերի 17-ի գիշերը Ադրբեջանի Սամուխի շրջանում միմյանց են բախվել «Chevrolet Aveo» և «ՎԱԶ-21099» ավտոմեքենաները։ «Chevrolet Aveo»-ի ղեկին էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներից մեկը։
Ինչպես հաղորդում է Սամուխի շրջանի ոստիկանությունը, Chevrolet-ի վարորդ, Գանձակ քաղաքի բնակիչ, 30-ամյա զինծառայող Ալիև Նամիգ Գյուլշադ օղլուն, նաև մյուս տուժածները՝ «ՎԱԶ-21099»-ի ուղևորներ, 16-ամյա դպրոցականներ Ռամիլ Նագիևն ու Շահմալի Ալիևը, տեղափոխվել են Գանձակի շտապօգնության քաղաքային հիվանդանոց։
Տուժածների վիճակը միջին ծանրության է։
Նախնական վարկածի համաձայն՝ ՃՏՊ-ի պատճառը «ՎԱԶ-21099»-ի վարորդ, 16-ամյա դպրոցականի կողմից արագության գերազանցումն է։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։