Ադրբեջանում առաջարկում են փոխել պարտադիր զինծառայության սկզբի հաշվարկի ձևը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսում առաջիկայում քննարկման է դրվելու պարտադիր զինծառայության սկիզբը որոշելունոր սկզբունքը։ Ըստ այդմ, փոփոխություններ են ակնկալվում «Զինծառայության մասին» օրենքում։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Միլլի Մեջլիսի իր աղբյուրներին, ըստ օրինագծի՝ զինծառայության սկիզբը պետք է հաշվել ոչ թե զորակոչիկի՝ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայություն ներկայանալու, այլ զորակոչիկին զորամաս ուղարկելու օրվանից սկսած։

Ակնկալվում է, որ Ադրբեջանի խորհրդարանն օրինագիծը կքննարկի արդեն 2014-ի գարնանային նստաշրջանին։

Նշենք, որ այս տեղեկության միակ աղբյուրն ԱՊԱ գործակալություն է։ Չեն նշվում օրինագծի հեղինակների անունները կամ կուսակցական պատկանելությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *