Կանխվել է մեծ քանակությամբ վառոդի ներկրումը Ռուսաստանից Ադրբեջան

Օպերատիվ գործողությունների արդյունքում Ադրբեջանի Խաչմազի շրջանի սահմանային հսկիչ անցակետում կանխվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութերի ներկրումը Ռուսաստանից։

Ռուս-ադրբեջանական սահման

Ռուս-ադրբեջանական սահման

Պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով՝ «Իկարուս-256» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդն Էյվազով Հաշամ Դուրբալա օղլուն է, «Սամուր» անցակետից անցնելով՝ ստուգման է ենթարկվել։ Նրա ավտոմեքենայի անիվների ներսում հայտնաբերել է  շուրջ 140 կգ վառոդ։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Նկատենք, որ Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը չի հստակեցնում՝ կասկածյալն Ադրբեջանի, թե ՌԴ-ի քաղաքացի է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *