Daily Archives: Հունվար 25, 2017

Հեռացվել են Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարը և ՊՆ առնվազն մեկ վարչության պետ

Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի նորանշանակ պաշտոնակատար, I կարգի կապիտան Զաուր Հյումբեթովը Հունվար 25, 2017 19:27 | RAZM.INFO - Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել և թոշակի են ուղարկվել ՌԾՈւ հրամանատարի պաշտոնակատար, առաջին կարգի կապիտան (գնդապետ) Հիջրան Ռուսթամզադեն (Hicran Rüstəmzadə) և ՊՆ զենքի ու տեխնիկայի վարչության պետ, գնդապետ Էլխան Մեջիդովը (Elxan Məcidov): ՌԾՈւ հրամանատարի նոր պաշտոնակատար է նշանակվել առաջին կարգի կապիտան Հյումբեթով Զաուր Ջելալ օղլուն (Hümbətov Zaur Cəlal oğlu): Continue reading

Արցախի կառավարությունը 1,5 մլրդ դրամ կուղղի ՊԲ դիրքերի կահավորմանը

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։ Հունվար 25, 2017 19:15 | RAZM.INFO - Այսօր՝ հունվարի 25-ի նիստի ընթացքում, Արցախի կառավարությունը հաստատվել է 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այս որոշումներով նախատեսվում է Պաշտպանության բանակի առաջնագծի դիրքերի կահավորմանը և հողային աշխատանքների իրականացմանը ուղղել լրացուցիչ 1,5 մլրդ դրամ: Continue reading

Ռուսաստանի զինուժը ստացել է բջջային կապը խլացնող անօդաչու սարքեր

ՌԴ ԶՈւ «Օրլան-10» անօդաչու թռչող սարք Հունվար 25, 2017 16:28 | RAZM.INFO - «Օրլան-10» անօդաչուների հիմքի վրա ստեղծված նոր ԱԹՍ-ները կարող են փոխարինել բջջային կապի աշտարակներին և բաժանորդներին փոխանցել նոր հաղորդագրություններ՝ այդ թվում  ձայնային։ ԱԹՍ-ները փորձարկումներ են անցել Սիրիայում։  Continue reading

[Լրացված] Հունվարի 25-ին մահացել է ՀՀ ՊՆ զինծառայող

Հունվար 25, 2017 16:06 | RAZM.INFO - Հունվարի 25-ին՝ ժամը  08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Շավարշ Հակոբի Գալստյանը՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Continue reading

Թուրքիան մեկամսյա ձմեռային վարժանքներ է անցկացնում Կարսում. (քարտեզ)

Փետրվարի 16-ին վարժանքեր Կարսի Սարիղամիշ գավառում Հունվար 25, 2017 15:55 | RAZM.INFO - Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել է Կարսում մեկամսյա վարժանքների անցկացման մասին` տարածելով «ժամանակավոր անվտանգության գոտի» հայտարարված տարածքների և մուտքի արգելքի կոորդինատները 2016-ի հունվարի 16-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածներում: Continue reading

Սիրիայի Ջերաբլուս շրջանում Թուրքիան ստեղծել է կանոնավոր ոստիկանական կառույց

«Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալններից կազմված կանոնավոր ոստիկանական խումբը Սիրիայի Ջերաբլուս շրջանում: Հունվար 25, 2017 15:38 | RAZM.INFO - Թուրքիայի զինուժի և նրանց աջակից, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման ՝«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիայի հյուսիսային Ջերաբլուսի շրջանի «մաքրումից» հետո, այդ շրջանում ստեղծվել է կանոնավոր ոստիկանական կառույց: Continue reading

Չինաստանը միջմայրցամաքային հրթիռներ չի տեղակայել ՌԴ սահմանին. Չինաստանի ՊՆ

Չինական DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ Հունվար 25, 2017 14:24 | RAZM.INFO - Վերջին շրջանում Չինաստանը երկրի հյուսիս արևելքում DF-41 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ չի տեղակայել. տարածված տեղեկությունները համացանցի օգտատերերի վարկածներն ու ենթադրություններն են: Continue reading

ՌԴ ԶՈւ զինծառայողները ԱԹՍ-ների կիրառմամբ վարժանքներ են անցկացնում Հարավային Օսիայում

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն Հունվար 25, 2017 13:05 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի ավելի քան 1500 զինծառայող վարժանքներ են անցկացնում «Զաստավա», «Գռանատ», «Օռլան» և «Լեեր» անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հունվարի 25-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ Continue reading

Ռուսաստանի օդուժը շարունակում է հարվածել Սիրիայում ԻՊ դիրքերին

ՌԴ ԶՈւ Տու-23Մ3 ռազմավարական ռմբակոծիչ Հունվար 25, 2017 11:07 | RAZM.INFO - Հունվարի 24-ին Ռուսաստանի ԶՈւ 6 Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչները հերթական ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավ-արևելյան Դեր Զոր նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:  Continue reading

Թուրքական օդուժը հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ Հունվար 25, 2017 10:21 | RAZM.INFO - Հունվարի 25-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնել են Իրաքի հյուսիսիային լեռնային շրջաններում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին։  Continue reading