Արցախի կառավարությունը 1,5 մլրդ դրամ կուղղի ՊԲ դիրքերի կահավորմանը

Այսօր՝ հունվարի 25-ի նիստի ընթացքում, Արցախի կառավարությունը հաստատվել է 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այս որոշումներով նախատեսվում է Պաշտպանության բանակի առաջնագծի դիրքերի կահավորմանը և հողային աշխատանքների իրականացմանը ուղղել լրացուցիչ 1,5 մլրդ դրամ: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության կայքը:

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։

Դիրքերում ինժեներական ծավալուն աշխատանքներ են արվել։

Ռազմինֆոյի հետ զրույցում Արցախի վարչապետի խոսնակ Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս գումարն առաջնագծի կահավորմանն ուղղվող ամբողջ գումարը չէ: Մասնավորապես ՊԲ առաջնագծում կատարվող աշխատանքներին գումարներ են ուղղվում նաև ապրիլին Արցախի կառավարության բացած հատուկ հաշվեհամարում հավաքվող միջոցներից:

Սակայն հաշվեհամարից ուղղվող գումարները ևս ամբողջը չեն, քանի որ Բեգլարյանի խոսքով՝ շինարարական ընկերություններն առաջնագծում մեծ ծավալի աշխատանք են կատարել: Արցախի կառավարության հաշվեհամարի վերաբերյալ հաշվետվություններում այդ թվերը ներառված չեն, որովհետև ընկերություններն այդ աշխատանքները կատարել են կամավոր սկզբունքով:

Հիշեցնենք, որ 2016-ի առաջին կեսին Պաշտպանության բանակի առաջնագծում կատարված աշխատանքներն օգոստոսին ներկայացվել են ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների Արցախ այցի ընթացքում: Այցին մասնակցել է նաև Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

«Հորադիսից մինչև Թալիշ մի քանի դիրքեր ենք այցելել. հենակետերում տեղադրվում են տեսահսկման համակարգեր (ներառյալ գիշերային մշտադիտարկման), դիրքապահների մոտ ավելացվում է գիշերային նշանոցների թիվը», — հայտնել է Վրթանեսյանը։

Մյուս փոփոխությունների մասին կարող եք կարդալ այստեղ:

Հորադիսի դիրքեր ջրատար է անցկացվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *