Թուրքիայի զինուժի և նրանց աջակից, հիմնականում Սիրիայի թուրքմեններից կազմված «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման ՝«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիայի հյուսիսային Ջերաբլուսի շրջանի «մաքրումից» հետո, այդ շրջանում ստեղծվել է կանոնավոր ոստիկանական կառույց:

«Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալններից կազմված կանոնավոր ոստիկանական խումբը Սիրիայի Ջերաբլուս շրջանում:
Այս մասին հունվարի 24-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանական կառույցը կազմված է 440 հոգուց, հիմնականում դրա մաս են կազմում «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալները: Մինչև ծառայության անցնելը նրանք 5 շաբաթ կրթություն են ստացել Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում:
Հիշեցնենք, որ արդեն 5 ամիս է՝ ակսած 2016-ի օգոստոսի 24-ից, ներխուժելով Սիրիայի ցամաքային տարածք՝ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում «Իսլամական պետության», ինչպես նաև քրդական ուժերի դեմ:
Գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:
Սեպտեմբերի սկզբին թուրքական բանակի և նրա աջակից զինյալների վերահսկողության տակ են անցնում Ջերաբլուսը: Այնուհետ Թուրքիայի զինուժը շարժվում է դեպի Ալ-Բաբ, որը Հալեպի հյուսիսում ԻՊ հսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրն է: Մինչև այժմ Թուրքիայի զինուժը մարտեր է մղում Ալ-Բաբը գրավելու համար:
Ալ-Բաբը ռազմավարական կարևոր նշանակություն Սիրիայի հյուսիսում, քանի որ փակում է ճանապարահը քրդական երկու ինքնավար շրջանների՝ Քոբանիի և Աֆրինի միջև, այդ պատճառով էլ Թուրքիան ամեն կերպ փորձում է գրավել այն ԻՊ-ից:
Ցամաքային գործողությունների զուգահեռ Թուրքիայի օդուժը նաև հարվածում է ԻՊ դիրրքերին: Բացի այդ 2017-ի հունվարին 18-ին և 21-ին Թուրքիայի օդուժը մի քանի համատեղ գործողություններ է իրականացրել նաև Ռուսաստանի օդուժի հետ (1, 2):
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info