ՌԴ ԶՈւ զինծառայողները ԱԹՍ-ների կիրառմամբ վարժանքներ են անցկացնում Հարավային Օսիայում

ՌԴ ԶՈւ Հարավային Օսիայում տեղակայված ռազմաբազայի ավելի քան 1500 զինծառայող վարժանքներ են անցկացնում «Զաստավա», «Գռանատ», «Օռլան» և «Լեեր» անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հունվարի 25-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ Վարժանքներին ներգրավվել են նաև Տ-72ԲՄ տանկեր, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, «Ակացիա» հրետանային ինքնագնաց կայանքեր։

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն

ՌԴ զինուժի «Զաստավա» ԱԹՍ-ն

Վարժանքներին զինծառայողները պետք է յուրացնեն ԱԹՍ-ների միջոցով հետախուզություն կատարելու, պայմանական հակառակորդի օբյեկտների ուղղությամբ կրակ վարելու և հրամանատարության հետ կապ հաստատելու հմտություններ։

Վարժանքների ավարտին ռազմաբազայի զինծառայողները անցնելու են կրակային փուլին, որի ժամանակ խոցելու են անօդաչու թռչող սարքերի հայտնաբերած թիրախները:

Հիշեցնենք, որ մշտական տեղակայման հիմունքով Հարավային Օսիայում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները գտնվում են 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո: Հարավային Օսիայում ՌԴ ԶՈւ զինծառայողների թիվը կազմում է մոտ 4000 մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *