Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015

Ադրբեջանի ԶՈւ դիվերսիաների հետևանքով հայկական զինուժն ունի կորուստներ • Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախ, առաջնագիծ • Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները • Ամփոփվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքները • ՊԲ ստորաբաժանումն անցկացրել է տանկային հարձակողական զորավարժություն • Հայաստան է այցելել Հունաստանի պաշտպանության նախարարը • ԵԱՀԿ դիտարկում Տավուշում

Դիվերսանտների թողած իրերը

Դիվերսանտների թողած իրերը

• Դեկտեմբերի 17-ի գիշերը հայ-ադրբեջանական շփման գծի՝ ՊԲ արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: Հայկական զինուժը հետ է մղել թշնամուն, որն էլ նահանջել է՝ թողնելով սպառազինությունը։ Նույն օրը՝ մարտական դիրքում նռնականետով կրակելիս, վիրավորվել և զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է ՊԲ զինծառայող, ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանը։

• Դեկտեմբերի լույս 18-ի գիշերն ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը` հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի` ՊԲ հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով ձեռնարկել են դիվերսիայի փորձեր, ինչի հետևանքով մերձամարտերի ժամանակ զոհվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Գրիգորյանը և Ռուբեն Ալեքսանյանը։ Մարտերում հրազենային վիրավորումներ է ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել նաև 4 զինծառայող, որոնց վիճակը ծանր է:

Նույն օրը հակառակորդի դիվերսանտների դեմ պաշտպանական մարտի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող Սիդար Ալոյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա ՄՆացականյանը ՊԲ մարտական դիրքերից մեկում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա ՄՆացականյանը ՊԲ մարտական դիրքերից մեկում

• Դեկտեմբերի 19-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Արցախ, որտեղ ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

• Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները։ Հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածել են հայտարարություն, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում բռնության ռիսկերի նվազեցման, այդ թվում նաև հետաքննությունների մեխանիզմ կիրառելու վերաբերյալ համանախագահների աշխատանքին։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ

• Դեկտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2014-2015թթ. անցկացված Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքները:

• Նախորդ շաբաթ Պաշտպանության բանակի առանձին տանկային բրիգադներից մեկը ներգրավվել է գումարտակային մարտավարական հարձակողական զորավարժության, որի ժամանակ ուժեղացված տանկային գումարտակն իրականացրել է խորքում պաշտպանվող հակառակորդի վրա ընթացքից հարձակման, առաջին շարակարգի ստորաբաժանումների հետ հակառակորդի հակագրոհի հետ մղման գործողություններ։ Այնուհետ Պաշտպանության բանակի տանկիստները զարգացրել են հարձակումը, ջախջախել խորքում պաշտպանվող թշնամական ուժերը և նպաստավոր բնագիծ զբաղեցնելուց հետո անցել պաշտպանության։

Թիրախի խոցումը ՊԲ տանկային ստորաբաժանումներից մեկի հարձակողական զորավարժության ժամանակ

Թիրախի խոցումը ՊԲ տանկային ստորաբաժանումներից մեկի հարձակողական զորավարժության ժամանակ

• Դեկտեմբերի 16-ին Հայաստան կատարած այցի շրջանակներում Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, քննարկվել են երկկողմ ռազմական հարաբերությունները:

• Դեկտեմբերի 16-ին ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են հայ-ադրբեջանական սահմանը՝ ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի ուղղությամբ։

• Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Վայոց ձորի Ազատեկ գյուղի մոտակայքում ավտոպատահարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Տարոն Կարապետյանը։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *