Մարտերում վիրավորվել են հայկական զինված ուժերի զինծառայողներ

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակվել է հայկական զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական հենակետերի ուղղությամբ: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:

Հրազենային վիրավորումներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել նաև մի շարք զինծառայողներ, որոնց վիճակը ծանր է:

Հայաստանյան News.am լրատվական կայքի տվյալներով՝ վիրավորված զինծառայողները 4 հոգի են:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը , հակառակորդի հետ մերձամարտի ժամանակ զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ շարքայիններ Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը:

ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու, երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

4 responses to “Մարտերում վիրավորվել են հայկական զինված ուժերի զինծառայողներ

  1. Pingback: Մերձամարտում զոհվել է ՊԲ 2 զինծառայող, ևս մեկի մահվան պատճառները պարզվում են | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *