Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ անցած գիշեր հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածի երեք ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կուրուստ չի ունեցել:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստնաշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, և կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքերը:
ՊԲ-ն տեղեկացնում է նաև, որ նահանջող հակառակորդը գործողությունների վայրում է թողել հատուկ նշանակության գործողության համար նախատեսված մի շարք միջոցներ: Նկարները ստորև՝
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info