Դեկտեմբերի 18-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը դարձյալ ձեռնարկել է դիվերսիոն գործողություններ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն անցել են պաշտպանության և, հակառակորդին հասցնելով կորուստներ (առնվազն 2 զոհ և վիրավորներ), հետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայութունը, հավելելով, որ ցավոք, պաշտպանական մարտի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիդար Իգորի Ալոյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շախնազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ գիշերը հակառակորդի հետ մարտերում հայկական կողմն ունի նաև 2 թեթև վիրավոր:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է նոր մարտական կորստի մասին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info