Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 00.21-ին Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի մոտակայքում՝ Ազատեկ-Վայք ավտոճանապարհի 6-րդ կմ-ում Վազ-2108 ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Պատահարի հետևանքով մահացել է վարորդը` 1992 թ. ծնված Տ. Կ.-ն։ Հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ կայքը։
Shamshyan.com կայքի տվյալներով՝ մահացած վարորդը եղել է Վայք քաղաքի բնակիչ Տարոն Կարապետյանը, ով ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ծառայել է որպես հետախույզ։
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info