Պարզվել են ՊԲ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու ավագ լեյտենանտ Գոռ Օհանյանի մահվան հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ մարտական դիրքում ավագ լեյտենանտը վիրավորվել է նռնականետից կրակելիս, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել է:

3 responses to “Պարզվել են ՊԲ պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները

  1. Pingback: Մերձամարտում զոհվել է ՊԲ 2 զինծառայող, ևս մեկի մահվան պատճառները պարզվում են | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 13 – 19 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  3. Pingback: Բանակի օրվա առթիվ նախագահ Սարգսյանը պարգևատրել է 100-ից ավելի զինծառայողների | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *