Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 13 – 19 դեկտեմբերի, 2015

Հայկական կողմի պատժիչ գործողություններից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ 4 զինծառայող • Պատահարի արդյունքում մահացել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայող • Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը բաժանվել է երկու առանձին գերատեսչության

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

Ադրբեջանցի սպանված զինծառայողի հուղարկավորություն

• Դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի դիպուկահարի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռեհիմլի Նիհաթ Իլթիֆաթ օղլուն:

• Դեկտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի ականանետային կրակից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ջաֆարզադե Ռեշադ Էլյար օղլուն:

• Դեկտեմբերի 16-ին Ադրբեջանի Ջելիլաբադի շրջանի Գյոյթեփե քաղաքում տեղակայված՝ պետական սահմանապահ ծառայության զորամասերից մեկում զենքի հետ անզույշ վարմունքի հետևանքով, իրեն ամրակցված զենքից արձակված կրակից մահացել է զինծառայող, շարքային Յուսուֆով Էլնուր Շովքեթ օղլուն:

• Դեկտեմբերի 17-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հայկական գնդակից սպանվել է ադրբեջանական բանակի զինծառայող Քերիմով Թալեհ Սալեհ օղլուն:

• Դեկտեմբերի 20-ին ադրբեջանական կողմը հայտնել է ևս մեկ մարտական կորստի մասին։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին առաջնագծում «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Նուրմեմմեդզադե Իբրահիմ Էվեզ օղլուն։

• Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան հրամանագրով լուծարել է երկրի ազգային անվտանգության նախարարությունն ու դրա հիմքի վրա ստեղծել 2 նոր կառույց՝ պետական անվտանգության ծառայությունը և արտաքին հետախուզության ծառայությունը։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Վրաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *