Այսօր` դեկտեմբերի 16-ին, Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ հերթական ճեպազրույցն է եղել, որն անցկացրել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Ներկա են եղել ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի կայքը։
Բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:
Հայկական կողմը ներկայացրել է նաև, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, որի պատճառով գյուղացին չի կարողանում հավաքել աճեցրած բերքը: Ճեպազրույցից հետո ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է արել ադրբեջանական Ղազախի շրջանի ուղղությամբ:
Pingback: ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Թալիշի արևելյան ուղղությունը | Ռազմ.info