[Թարմացվող] Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացած զինծառայողները

Հուլիսի 14-ի դրությամբ ՀՀ ՊՆ զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում են ստացել 18 զոհված զինծառայողի ընտանիք և 2 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

Զոհված զինծառայողներն են.

  1. Անդրանիկ Սմբատի Մուսիկյան
  2. Գոռ Համազասպի Գարեգինյան
  3. Գեղամ Հենրիկի Մանուկյան
  4. Կարեն Մարատի Ուլուբաբյան
  5. Արայիկ Իգորի Սարգսյան
  6. Արտակ Էդիկի Ռաֆաելյան
  7. Նվեր Յուրիկի Բաբաջանյան
  8. Նարեկ Հմայակի Հարութունյան
  9. Գոռ Գևորգի Հովհաննիսյան
  10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյան
  11. Գուրգեն Հարությունի Սարգսյան
  12. Մհեր Ֆելիքսի Արզումանյան
  13. Արմեն Ռաֆիկի Հարությունյան
  14. Կարեն Սարիբեկի Դանիելյան
  15. Արայիկ Ռուդիկի Մատինյան
  16. Վիգեն Ժիրայրի Պետրոսյան
  17. Վարդան Ծովակի Սարգսյան
  18. Նարեկ Տիգրանի Գասպարյան

Վիրավորված (հաշմանդամ) զինծառայողներն են.

  1. Կորյուն Կամոյի Կիրակոսյան
  2. Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյան

 

Զոհված զինծառայողներ

1. Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը զոհվել է 2017 թ. հունվարի 18-ին ՊԲ հարավային (Հադրութի շրջան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի հրազենային կրակոցից:

2. Գոռ Համազասպի Գարեգինյանը զոհվել է 2017 թ. փետրվարի 6-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ (Մարտակերտի շրջան) տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:

3. Գեղամ Հենրիկի Մանուկյանը զոհվել է 2017 թ. փետրվարի 8-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:

4. Կարեն Մարատի Ուլուբաբյանը զոհվել է 2017 թ. հունվարի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:

5. Արայիկ Իգորի Սարգսյանը մահացել է 2017 թ. հունվարի 16-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

6. Արտակ Էդիկի Ռաֆայելյանը զոհվել է 2017 թ. մարտի 28-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:

7. Նվեր Յուրիկի Բաբաջանյանը  զոհվել է 2017 թ. մարտի 1-ին Արցախի շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում հակառակորդի հրետակոծության հետևանքով, բեկորային վիրավորումից:

8. Նարեկ Հմայակի Հարությունյանը զոհվել է 2017 թ. ապրիլի 24-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:

9. Գոռ Գևորգի Հովհաննիսյանը զոհվել է 2017 թ. մարտի 31-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:

10. Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը զոհվել է 2017 թ. փետրվարի 23-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

11. Գուրգեն Հարությունի Սարգսյանը նախկինում ստացած վիրավորումից մահացել է 2017 թ. մարտի 1-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Վիրավորումը ստացել է հունվարի 16-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

12. Մհեր Ֆելիքսի Արզումանյանը զոհվել է 2017 թ. ապրիլի 28-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից :

13. Արմեն Ռաֆիկի Հարությունյանը զոհվել է 2017 թ. մայիսի 26-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:

14. Կարեն Սարիբեկի Դանիելյանը զոհվել է 2017 թ. մայիսի 20-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:

15. Արայիկ Ռուդիկի Մատինյանը զոհվել է հունիսի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդի կողմից հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակի հետևանքով:

16. Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը զոհվել է հունիսի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդի կողմից հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակի հետևանքով:

17. Վարդան Ծովակի Սարգսյանը  զոհվել է հունիսի 16-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդի կողմից հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակի հետևանքով:

18. Նարեկ Տիգրանի Գասպարյանը  զոհվել է  հունիսի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղության դիրքերից մեկում հակառակորդի հրազենի կրակոցից:

Վիրավոր զինծառայողներ

1. Կորյուն Կամոյի Կիրակոսյանը վիրավորվել է 2017 թ. փետրվարի 8-ին ՊԲ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կրակոցից:

2. Ալեքսեյ Սերգեյի Ավանեսյանը վիրավորվել է 2017 թ. հունվարի 22-ին Արցախում, հակառակորդի կրակոցից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *