[Լրացված]. Հունվարի 7-ին հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, հայտնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն հայտնեց, որ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը 2018 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել, ինչի հետևանքով էլ մահացել է:

Զինծառայողին օգնության շտապած ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *