[Լրացված] Փետրվարի 23-ին չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ զինծառայող

Փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1991թ. ծնված Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կոչումով կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *