[Լրացված] Ապրիլի 17-ին հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող

Ապրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Վիրավորված զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

[Լրացում] Մայիսի 5-ին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը Tert.am լրատվակայքին հայտնել է, որ զինծառայողը կոմայից դուրս է եկել, բայց առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *