Մարտի 1-ին թշնամու հրետակոծությունից զոհվել է ՊԲ զինծառայող

Այսօր՝ մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախի շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային վիրավորումից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Ընդհանուր առմամբ, մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, հակառակորդը շարունակել է շփման գծում 60 և 82 մմ ականանետներով, ՍՊԳ-9 ու ենթափողային ԳՊ-25 նռնականետներով կրակել հայկական դիրքերի ուղղությամբ՝ արձակելով 10 արկ:

2 responses to “Մարտի 1-ին թշնամու հրետակոծությունից զոհվել է ՊԲ զինծառայող

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *