Հունվարի 22-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Հունվարի 22-ին՝ ժամը 23։25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1995թ. ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակել է դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաև կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ):

ՊԲ հաղորդագրության համաձայն՝ հայկական զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների:

2 responses to “Հունվարի 22-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22 – 28 հունվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *