[Լրացված] Ապրիլի 24-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ։

2017 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցից գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարությունյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

[Լրացում] Արցախի նախագահի հրամանագրով՝ զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը Արցախի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով հհայկական դիրքերի ուղղությամբ կրակել է ավելի քան 50 անգամ (շուրջ 800 կրակոց):

Շփման գծի հարավարևելյան և արևելյան հատվածներում ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է դիպուկահար հրացաններ (50 կրակոց):

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար Պաշտպանության բանակի ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների:

Իրադրությունն առաջնագծում 24-25 ապրիլի 2017 թ.

Իրադրությունն առաջնագծում 24-25 ապրիլի 2017 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *