Փետրվարի 6-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող, 1997թ. ծնված Գոռ Համազասպի Գարեգինյանը: Այս մասին հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելացնենք, որ փետրվարի 5-ին և լույս 6-ի գիշերը թշնամին Արցախի հայկական դիրքերին հրազենով կրակել է մոտ 20 անգամ, հիմնականում` Մարտակերտի և Մարտունու ուղղություններում։

One response to “Փետրվարի 6-ին թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 5 – 11 փետրվարի, 2017 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *