Իրանը տեղական արտադրության օվկիանոսային հետազոտական նավ է շահագործման հանձնել

Իրանի հարավային նավահանգստային քաղաք Բանդար Աբասում ջուրն է իջեցվել տեղական արտադրության առաջին  հետազոտական «Պարսից ծոց» նավը։ Նավի կառուցման համար ծախսվել է 8.3 մլն դոլար։ Փետրվարի 4-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Նավի երկարությունը 50 մետր է, լայնությունը՝ 10մ, բարձրությունը՝ 4մ, զարգացնում է մինչև 28կմ/ժ արագություն։ Նավը կառուցվել է Իրանի պաշտպանության նախարարության ծովաարդյունաբերության կազմակերպությունում։ Կառուցման աշխատանքները տևել են  4 տարի։

Իրանական «Պարսից ծոց» հետազոտական նավը

Իրանական «Պարսից ծոց» հետազոտական նավը

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բանդար Աբաս քաղաքում վերանորոգումից հետո ջուրն էր իջեցվել «Ռուդ է զարինե» նավաքարշ շոգենավը, իսկ մինչ այդ Իրանի բանակի ռազմածովային ուժերը համալրվել էին վերանորոգված «Խարք» ռազմանավով և օդային բարձիկով նավով, որն ունակ է թևավոր հրթիռ արձակելու:

Իրանական «Պարսից ծոց» հետազոտական նավը

Իրանական «Պարսից ծոց» հետազոտական նավը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *