Daily Archives: Հոկտեմբեր 14, 2017

Պաշտպանության բանակի շտաբի նոր պետ է նշանակվել

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը պարգևատրում է աչքի ընկած զինծառայողներից մեկին Հոկտեմբեր 14, 2017 21:12 | RAZM.INFO - Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում։ Continue reading

Հոկտեմբերի 16-ից ՀՀ ԶՈւ խաղաղապահները Ղազախստանում կմասնակցեն ՀԱՊԿ զորավարժության

Հոկտեմբեր 14, 2017 18:15 | RAZM.INFO - Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը ՀՀ ԶՈւ Իլ-76 ինքնաթիռով մեկնել է Ղազախստան` ՀԱՊԿ անդամ պետությունների  «Անքակտելի եղբայրություն - 2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով: Continue reading

Նոր ռազմավարությու՞ն, թե Իրանի հետ միջուկային համաձայնագրի կասեցում. Թրամփի նոր հայեցակարգը

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Հոկտեմբեր 14, 2017 17:28 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Իրանի հետ «հարաբերությունների կառուցման» նոր ռազմավարություն. ԱՄՆ նախագահը մտադիր է փոխել Միջուկային համաձայնագրի որոշ առանցքային կետեր: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնումը քննարկելու համար Կոնգրեսին 60 օր ժամանակ կտրամադրվի:  Continue reading

Հերթական ոչ մարտական կորուստը ադրբեջանական բանակում

Ադրբեջանի բանակի զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu) Հոկտեմբեր 14, 2017 16:46 | RAZM.INFO - Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինված ուժերի զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu): Զինծառայողը հայտնաբերվել է կախված վիճակում:  Continue reading

Առաջիկայում վարժանքներ կանցկացնեն նաև ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը․ Սիդորով

«Փոխգործակցություն-2017» զորավարժության ավարտական վարժանքներից Հոկտեմբեր 14, 2017 13:13 | RAZM.INFO - ՀԱՊԿ «Փոխգործակցություն – 2017» զորավարժության ավարտի շրջանակներում կազմակերպության միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտնել է, որ զորավարժության համար նախօրոք առաջադրված նպատակին հասել են։ Continue reading

Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՊՆ կիբերանվտանգության Բյուրո

Ադրբեջանական պատվիրակությունը այցելել է Վրաստանի պաշտպանության նախարարության կիբերանվտանգության Բյուրո Հոկտեմբեր 14, 2017 12:59 | RAZM.INFO - Հոկտեմբերի 9-ին Վրաստան է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կիբերանվտանգության բաժնի ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի կիբերանվտանգության Բյուրոյի ղեկավարության հետ, քննարկել համագործակցությունը: Continue reading

Վրաստանում մարտական կրակով ավարտվել է «Փոթորիկ – 2017» զորավարժությունը

Վրաստանի ԶՈւ Տ-72 տանկերը «Փոթորիկ-2017» զորավարժության ընթացքում Հոկտեմբեր 14, 2017 12:27 | RAZM.INFO - Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի զորավարժարանում անցկացվել է «Փոթորիկ – 2017» զորավարժության մարտական կրակով փուլը: Դրանց ներգրավվել են Վրաստանի ԶՈւ հրետանային, ականանետային ստորաբաժանումներ և տանկեր:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ևս 25 զինծառայող բերման է ենթարկվել

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորականներ Հոկտեմբեր 14, 2017 11:19 | RAZM.INFO - Հոկտեմբերի 12-ին Թուրքիայի զինված ուժերի 25 զինծառայողի բերման ենթարկելու համար համաժամանակյա գործողություններ են իրականացվել երկրի 13 նահանգներում և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատվածում:  Continue reading

«Իսլամական պետությունը» Իրաքում 2.9 տոկոս տարածք է վերահսկում

Իրաքի բանակը ազատագրել է Թալ-Աֆար քաղաքի մեծագույն մասը Հոկտեմբեր 14, 2017 10:49 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Հավիջան կորցնելուց հետո Իրաքում վերահսկում է 2.9 տոկոս տարածք՝ Անբարի արևմուտքում՝ Վերին Եփրատում, ալ-Կաիմում և Ռավայում։ Այս մասին հայտարարել են Իրաքի բանակի հրամանատարությունից։ Continue reading

Թուրքիայի զինուժը ստացել է ևս 8 միավոր «Բայրաքթար» ԱԹՍ

Թուրքական արտադրության Bayraktar Taktik Block B (Բայրաքթար) հարվածային ԱԹՍ Հոկտեմբեր 14, 2017 10:21 | RAZM.INFO - Թուրքական «Բայքար» ընկերությունը Թուրքիայի զինված ուժերի սպառազինության է հանձնել ևս 8 միավոր «Բայրաքթար» (Bayraktar TB2) հարվածային անօդաչու թռչող սարք: Continue reading