Daily Archives: Հոկտեմբեր 24, 2017

Թուրքիայի պաշտպանության նախարարն այցելել է թուրք-սիրիական սահման

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին այցելել է Սիրիայի սահմանին տեղակայված ստորաբաժանմումներ Հոկտեմբեր 24, 2017 19:28 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին այցելել է երկրի հարավային Հաթայ նահանգի Յայլադաղ գավառ և ստուգումներ է անցկացրել թուրք-սիրիական սահմանին տեղակայված ԶՈւ ստորաբաժանումներում: Continue reading

«Իսլամական պետությունը» վերահսկում է Սիրիայի տարածքի 5 տոկոսը. ՌԴ ՊՆ ղեկավար

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները Հոկտեմբեր 24, 2017 19:26 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ներկայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերահսկում է Սիրիայի տարածքի 5 տոկոսից ոչ ավելին: Continue reading

Նախատեսվում է նոր կենտրոնական հոսպիտալի կառուցում. ՀՀ նախագահ

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նոր մասնաշենքերի բացումը Հոկտեմբեր 24, 2017 18:47 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ պաշտպանության նախարարին հանձնարարել է ավարտին հասցնել նոր հոսպիտալի տեխնիկական առաջադրանքի մշակումը և նախագծման աշխատանքները: Նախագահը նշել է, որ գործող կենտրոնական զինվորական հոսպիտալն այլևս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Continue reading

Հայաստանը նախատեսում է ռազմական բյուջեի աճ նաև հետագա տարիներին. ՀՀ նախագահ

Իգլան ՀՀ ԶՈւ զինծառայողի ուսին Հոկտեմբեր 24, 2017 18:19 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ռազմական բյուջեն մյուս տարի կտրուկ աճելու է, բայց դա միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական: ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանն իր հերթին ՀՀ ԱԺ-ում համաձայնել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ ռազմարդյունաբերության ֆինանսավորումը ևս պետք է ավելացվի: Continue reading

ՀՀ ՊՆ-ն առաջին անգամ սկսել է գնդապետ-գեներալների ուսուցման ծրագիր

ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում նոր կրթական ծրագիր է մեկնարկել. 24.10.2017 Հոկտեմբեր 24, 2017 17:30 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) կայացել է նոր կրթական ծրագրի մեկնարկը: ՀՀ ԱԺ-ում իր ելույթում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ մեկնարկել է գնդապետ և գեներալական կոչում ունեցողների համար ուսուցման ծրագիր: Continue reading

Նախագահը հանձնարարել է կազմել բանակի զարգացման 7-ամյա ծրագիր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՊՆ Վիգեն Սարսգյանը և ՊՆ ՊԱՀՀ-ի պետ Հայկ Քոթանջյանը Հոկտեմբեր 24, 2017 17:17 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել է մշակել բանակի արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիր: Նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում զեկուցել իր կատարած աշխատանքի մասին: Քննարկումներից և լրամշակումներից հետո այդ ծրագիրը նախատեսվում է հաստատել 2018 թ. հունվարի 28-ին: Continue reading

Ձևավորվել է Իրանի և Ադրբեջանի պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողով

Իրանի ՊՆ զինանշանը Հոկտեմբեր 24, 2017 16:52 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Իրանի և Ադրբեջանի պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստին մասնակցելու համար Բաքու է մեկնել Իրանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակություն՝ փոխնախարարի գլխավորությամբ։ Continue reading

ՊՆ-ն քննարկում է բանակի սննդի մի մասի արտադրությունը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու հարցը

Հոկտեմբեր 24, 2017 16:38 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՊՆ-ն այսօր աշխատում է տեղական արտադրողից գնվող ապրանքների ծավալի մեծացման, նույնիսկ սննդի արտադրության մի մասը սահմանամերձ համայնքներ տեղափոխելու ուղղությամբ: Բայց օրենքով տեղական արտադրողին առավելություն չի տրվելու, քանի որ դա կարող է ազդել որակ-գին հարաբերակցության վրա: Continue reading

Ռուս-հնդկական 5-րդ սերնդի կործանիչի մշուշոտ ապագան. Հնդկաստանի ՌՕՈւ-ն կրկին դժգոհ է

Ռուս-հնդկական Սու-57 կործանիչի նախատիպ Հոկտեմբեր 24, 2017 15:12 | RAZM.INFO - Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը կրկին դժգոհում է Ռուսաստանի հետ համատեղ նախագծվող 5-րդ սերնդի FGFA կործանիչից (Սու-57): Ըստ ամերիկյան Defense News պարբերականի տվյալների՝ Հնդկաստանի ՌՕՈւ հրամանատարությունը պահանջում է դադարեցնել 10 միլիարդ գնահատվող նախագիծը: Continue reading

Իրաքի զինուժի և «Փեշմերգա» ջոկատների միջև բախումներ են եղել սիրիա-իրաքյան սահմանին

Քրդական «Փեշմերգե» ջոկատների մարտիկներ Հոկտեմբեր 24, 2017 13:36 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին Ռաբիա քաղաքի շրջանում՝ Իրաք-Սիրիա սահմանին, շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման և Իրաքի կառավարական բանակի ուժերը գրոհել են Իրաքյան Քրդստանի Փեշմերգա զորաջոկատների դիրքերը: Քրդական Rudaw լրատվական գործակալության տվյալներով՝ գրոհը հետ է մղվել, ոչնչացվել է շիայական խմբավորման մի քանի միավոր զինտեխնիկա: Continue reading