Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի կայքը։
Մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կամո Վարդանյանն ազատվել է Արցախի ՊԲ նույն զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։
Նախկինում գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, նա այդ պաշտոնում նշանակվել էր նախագահի՝ 2015 թվականի նոյեմբերի 13-ի հրամանագրով:
Նշենք, որ օրերս Հայաստանի տարածքում անցկացված ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժության շրջանակներում գեներալ-մայորը ՀԱՊԿ ՕԱՀՈւ հրամանատարն էր։