Daily Archives: Հոկտեմբեր 25, 2017

Չնայած Էրդողանի ջանքերին՝ Իրաքի վարչապետի «ցուցակում» PKK-ն չկար

Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին և Թուրքիայի նախագահ եջեփ Թայիփ Էրդողանը Հոկտեմբեր 25, 2017 17:38 | RAZM.INFO - Հոկտեմբերի 25-ին Անկարայում Թուրքիայի նախագահը և Իրաքի վարչապետը քննարկել են Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեին, Իրաք-Թուրքիա հարաբերությունները: Էրդողանը նաև խոսել է Իրաքի տարածքում PKK-ի դեմ համատեղ պայքարից, սակայն Աբադին ելույթում ուղիղ անդրադարձ կատարեց միայն «Իսլամական պետությանը»: Continue reading

Իրանը բացում է Իրաքյան Քրդստանի սահմանի «թալաբանիական» հատվածը

Իրանցի սահմանապահներ Հոկտեմբեր 25, 2017 16:41 | RAZM.INFO - Էրբիլ քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Իրանը վերաբացելու է Իրաքյան Քրդստանի Սուլեյմանիեի հատվածի  հետ սահմանը: Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA լրատվական գործակալությունը: Continue reading

ՊԲ նոր մեդիակենտրոն՝ «Յուքոմի» և «Պանարմենիան Մեդիա Գրուպի» աջակցությամբ

Արցախում ՊԲ նոր տեղեկատվական կենտրոն է բացվել «Յուքոմի» և «Պանարմենիան մեդիա գրուպ»-ի աջակցությամբ. Աղբյուրը՝ News.am Հոկտեմբեր 25, 2017 16:13 | RAZM.INFO - Հոկտեմբերի 24-ին, Ստեփանակերտում բացվել է Պաշտպանության բանակի նոր՝ ժամանակակից սարքավորումներով համալրված տեղեկատվական կենտրոն: Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Razm.info-ին հայտնեց, որ առաջիկայում փորձելու են կազմակերպել լրատվամիջոցների արդյունավետ և անվտանգ աշխատանքը նաև առաջնագծում: Continue reading

Իրաքի վարչապետը հանդիպել է Թուրքիայի նախագահին

Իրաքի վարչապետը և Թուրքիայի նախագահը Հոկտեմբեր 25, 2017 15:57 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Թուրքիա է ժամանել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին: Իրաքի վարչապետին ընդունել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հանդիպման արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա: Continue reading

Իրանը շարունակում է պնդել, որ Սիրիայում իրենք միայն խորհրդատուներ են

ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և «Ֆաթեմյուն» բրիգադի զինծառայողները Սիրիայում Հոկտեմբեր 25, 2017 15:46 | RAZM.INFO - Իրանի բանակի ցամաքային ուժերը շարունակում է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Սիրիայի կառավարական բանակին։ Ցամաքային ուժերից բացի իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև օդային ուժերը։ Նման պնդում ներկայացրել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը։ Continue reading

Բացառված չէ, որ Իրանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ կգնի. Իրանի բանակի փոխհրամանատար

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչ Հոկտեմբեր 25, 2017 15:44 | RAZM.INFO - Բացառված չէ, որ Իրանը Ռուսաստանից Սու-30 կործանիչներ կգնի և հետագա տարիներին Իրանը շարունակելու է  այդ հարցի շուրջ բանակցել Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատարի տեղակալ Ահմադ Ռեզա Փուրդասթանը. Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ՀՕՊ ուժերը Ս-300-ներով վարժանքներ են արել Աստրախանում

Ռուսաստանյան Ս-300Վ զենիթահրթիռային համակարգի արձակման կայան Հոկտեմբեր 25, 2017 15:20 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումների շուրջ 150 զինծառայող նախորդ շաբաթ մարտական կրակով վարժանքներ են արել Աստրախանի շրջանի «Կապուստին-Յար» զորավարժարանում և վերադարձել Գյումրի: Continue reading

ԵԱՀԿ դիտարկում Արցախի Հադրութի շրջանի ուղղությամբ

ԵԱՀԿ մշտադիտարկում. Աղբյուրը՝ @tbalayan Հոկտեմբեր 25, 2017 13:39 | RAZM.INFO - Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախում շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Continue reading

Սիրիայի սահմանին թուրքական զինուժի համալրումը շարունակվում է

Թուրքիայի ԶՈւ հաուբիցների նոր խմբաքանակը տեղակայվել է թուրք-սիրիական սահմանին Հոկտեմբեր 25, 2017 13:23 | RAZM.INFO - Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի զինուժը հաուբիցների և զրահափոխադրիչների նոր խմբաքանակ է ուղարկել երկրի հարավային Գազիանթեփ նահանգի ԶՈւ ստարաբաժանումներ: Դրանք տեղակայվել են Իսլահիե գավառում՝ անմիջապես թուրք-սիրիական սահմանին: Continue reading

Վիգեն Սարգսյան. Բոլորը պետք է ծառայեն. ԲՈւՀ ավարտածներից ով ցանկանա՝ որպես սպա, ով ոչ՝ որպես շարքային

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանման՝ Լիբանան մեկնելու հանդիսավոր արարողությունը Հոկտեմբեր 25, 2017 13:01 | RAZM.INFO - ՀՀ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՊՆ ղեկավար Վիգեն Սարգսյանը, անդրադառնալով պատգամավոր Արարատ Միրզոյանի հարցադրումներին, պատասխանել է, որ «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակներում պետք է ծառայեն բոլորը՝ անկախ բարձրագույն կրթությունից: ԲՈւՀ ավարտածները ունեն ընտրելու հնարավորություն՝ ծառայելու որպես սպա: Continue reading