Հոկտեմբերի 16-ից ՀՀ ԶՈւ խաղաղապահները Ղազախստանում կմասնակցեն ՀԱՊԿ զորավարժության

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը ՀՀ ԶՈւ Իլ-76 ինքնաթիռով մեկնել է Ղազախստան` ՀԱՊԿ անդամ պետությունների  «Անքակտելի եղբայրություն ” 2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով:

Զորավարժությունը անցկացվելու է հոկտեմբերի 16-ից 20-ը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

«Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին` հոկտեմբերի 20-ին, կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սիդորովը հայտնել էր, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում նախատեսվում են նաև չծրագրված վարժանքներ, որոնք անցկացվելու են Տաջիկստանում: Դրանք կմեկնարկեն նոյեմբերի 20-ից:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի առաջարկությամբ աշխատանքներ է իրականացնում ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ: Ստորաբաժանումը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին: Այս մասին հայտնել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանում ավարտվել է ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը, ավելի վաղ Հայաստանում անցկացվել էր նաև «Որոնում-2017» զորավարժության վերջին փուլը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *