Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՊՆ կիբերանվտանգության Բյուրո

Հոկտեմբերի 9-ին Վրաստան է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կիբերանվտանգության բաժնի ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի կիբերանվտանգության Բյուրոյի ղեկավարության հետ, քննարկել համագործակցությունը: Այս մասին հոկտեմբերի 11-ին հայտնում է Վրաստանի կիբերանվտանգության Բյուրոյի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանական պատվիրակությունը այցելել է Վրաստանի պաշտպանության նախարարության կիբերանվտանգության Բյուրո

Ադրբեջանական պատվիրակությունը այցելել է Վրաստանի պաշտպանության նախարարության կիբերանվտանգության Բյուրո

Այցն իրականացվել է Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների  2017թ. համագործակցության ծրագրի շրջանակներում: Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է կիբերանվտանգության ոլորտում փորձի փոխանակում, կիբերվարժանքների անցկացում:

Այցի շրջանակներում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *