Daily Archives: Հոկտեմբեր 16, 2017

Թուրքիայի ԱԱԽ «առաջարկ». փակել երկինքը Էրբիլի համար, երկարացնել «արտակարգ դրությունը»

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ. 16.10.2017 Հոկտեմբեր 16, 2017 18:45 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Թուրքիայի կառավարությանը «խորհուրդ են տվել» երկարաձգել «արտակարգ դրությունը» և Իրաքյան Քրդստանի համար փակել օդային տարածքը:  Continue reading

ՀՀ նախագահ. Խնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն չկա

Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Հոկտեմբեր 16, 2017 18:37 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ժնևում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Նրանք պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունն էլ ավելի թուլացնելու՝ առաջնագծում կորուստներից խուսափելու համար, իսկ խնդրի լուծման տարբերակների մասին կոնկրետ պայմանավորվածություն չի եղել:  Continue reading

Փեշմերգան Քիրքուքը «կորցնելու» մեջ մեղադրում է «դավաճան քրդերին»

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT Հոկտեմբեր 16, 2017 17:28 | RAZM.INFO - Իրաքի Քրդստանի զինված ուժերի՝ Փեշմերգայի,  կենտրոնական հրամանատարությունը Քիրքուքի վրա հարձակումը ընդունում է որպես «պատերազմի բացահայտ հայտարարություն», ինչպես նաև դրանում մեղադրում պրոթալաբանիական որոշ պաշտոնյաների: Continue reading

Իսրայելի ՌՕՈւ-ն ոչնչացրել է Սիրիայի Ս-200 ԶՀՀ-ի մեկ մարտկոց

F-16. Իսրայելի օդուժ Հոկտեմբեր 16, 2017 15:37 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Լիբանանի վրայով պլանային թռիչք իրականացնող Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռի ուղղությամբ հրթիռ է արձակվել Սիրիայի տարածքից: Ի պատասխան սրա՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են Դամասկոսի հարևանությամբ տեղակայված Ս-200 ԶՀՀ-ի մարտկոցը: Continue reading

Թբիլիսում հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան Հոկտեմբեր 16, 2017 14:51 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը, տարածաշրջանային իրադրությանը վերաբերող խնդիրներ: Continue reading

Սիրիան Թուրքիայից պահանջում է զորքերն անհապաղ դուրս բերել Իդլիբից

Թուրքիայի ԶՈւ 122 մմ «Սաքարյա» ՀԿՌՀ-ներ՝ Սիրիայի Իդլիբում Հոկտեմբեր 16, 2017 14:46 | RAZM.INFO - Իդլիբում թուրքական զինուժի տեղակայումը հակասում է Աստանայի բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրերին: Նման հայտարարություն հոկտեմբերի 14-15-ին տարածել են Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը և խորհրդարանի խոսնակը:  Continue reading

ՀՀ ԶՈւ սակրավորները պատրաստություն են անցնում Ռուսաստանում

Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները Հոկտեմբեր 16, 2017 14:27 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնում պատրաստություն են անցնում Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի զինված ուժերի սակրավորներ: Եվս երկու երկրի ներկայացուցիչներ պատրաստությունը կսկսեն նոյեմբերից: Continue reading

Իրաքի բանակը մտել է Քիրքուք քաղաք

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT Հոկտեմբեր 16, 2017 14:18 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին շարունակվող գործողության արդյունքում Իրաքի զինված ուժերը, Բաղդադի և Իրանի աջակցությամբ գործող շիայական Հաշդ ալ-Շաաբի խմբավորման հետ համատեղ մտել են նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուք քաղաքի տարածք: Continue reading

Իրաքի բանակը գրավել է Քիրքուքի նավթագազային հանքավայրերի առնվազն մի մասը

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT Հոկտեմբեր 16, 2017 13:41 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին շարունակվող ռազմագործողության արդյունքում Իրաքի կառավարական բանակը վերահսկողություն է հաստատել Քիրքուքի մի շարք նավթագազային հանքավայրերի, արտադրական շրջանների նկատմամբ: Քրդական Փեշմերգա զինված ուժերը սկսել են նահանջել նաև Քիրքուքի մի շարք շրջաններից: Continue reading

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը

ՀՀ ՊՆ խաղաղապահները Ղազախստանում՝ «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության բացման արարողությանը Հոկտեմբեր 16, 2017 13:13 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Ղազախստանի տարածքում մեկնարկել է ՀԱՊԿ անդամ երկրների «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժությունը, որին մասնակցում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահներ: Հայ զինծառայողները Ղազախստան էին մեկնել հոկտեմբերի 14-ին: Continue reading