Հոկտեմբերի 16-ին Լիբանանի վրայով պլանային թռիչք իրականացնող Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռի ուղղությամբ հրթիռ է արձակվել Սիրիայի տարածքից: Ի պատասխան սրա՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը խոցել են Դամասկոսի հարևանությամբ տեղակայված Ս-200 ԶՀՀ-ի մարտկոցը:
Այս մասին հայտնում են Իսրայելի ՊԲ-ից: Սիրիական կողմը դեռ չի մեկնաբանել միջադեպը:
Earlier today,an anti-aircraft missile was launched from Syria towards IDF aircraft during a routine flight over Lebanon. No hits confirmed
— IDF (@IDFSpokesperson) October 16, 2017
Հայտարարության մեջ նշվում է, որ թիրախի ուղղությամբ արձակվել է 4 հրթիռ և այն հաջողությամբ ոչնչացվել է, իսկ իսրայելական ինքնաթիռները անվտանգ վերադարձել են բազաներ: Հարձակման մասին տեղեկացրել է նաև ռուսաստանյան կողմը:
Ս-200-ը հեռահար խոցման խորհրդային զենիթահրթիռային համալիր է և սպառազինությամն մեջ է մտել 1960-ականների կեսերին: