Daily Archives: Հոկտեմբեր 16, 2017

Ռաքքան գրեթե ամբողջությամբ անցել է քուրդ-արաբական ուժերի վերահսկողությանը

ԻՊ զինյալները լքում են Ռաքքան Հոկտեմբեր 16, 2017 12:39 | RAZM.INFO - Հոկտեմբերի 15-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հիմնական ուժերը և նրանց ընտանիքները լքել են ԻՊ նախկին «մայրքաղաքա» Ռաքքայի տարածքը: Քաղաքում մնացել են միայն մի քանի հարյուր արտասահմանյան զինյալներ: Քրդական ուժերը շարունակում են գործողությունը՝ քաղաքն ամբողջությամբ մաքրելու համար: Continue reading

Իրաքի բանակը գրավել է Քիրքուքի մոտ տեղակայված խոշոր ավիաբազան

Կ1 բազա, Քիրքուք Հոկտեմբեր 16, 2017 12:16 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը մի քանի ժամ տևած բախումներից հետո կարողացել են գրավել Կ1 ավիաբազան՝ Քիրքուքի մոտակայքում: Տեղի քրդական ուժերը՝ Փեշմերգայի զինծառայողները, լքել են բազայի տարածքը:  Continue reading

Հաքքարիում ռազմագործողությունից առաջ «փողոց դուրս գալու արգելք» է հայտարարվել

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել. արխիվ Հոկտեմբեր 16, 2017 11:54 | RAZM.INFO - Հեկտեմբերի 16-ին Թուրքիայի Հաքքարի նահանգի ղեկավարությունը նահանգի Շեմդինլի գավառի որոշ տարածնքներում 24-ժամյա «փողոց դուրս գալու արգելք» է սահմանել: Թուրքական ուժայինները քրդերի դեմ նոր ռազմական գործողություն են սկսում:  Continue reading

Իրաքի բանակը խոշոր գործողություն է սկսել Քիրքուքը քրդերից գրավելու համար

քրդական Փեշմերգայի ուժեր Քիրքուքի մոտ Հոկտեմբեր 16, 2017 10:59 | RAZM.INFO - Իրաքի զինուժը հոկտեմբերի 16-ին լայնածավալ գործողություններ է սկսել նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուքը քրդերից գրավելու համար: Իրաքյան կողմից հայտնում են, որ արդեն գրավել են մի շարք կարևոր շրջաններ, այդ թվում՝ խոշոր գազային ընկերություն: Continue reading

Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԶՈւ հրամանատարները

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի Հոկտեմբեր 16, 2017 10:36 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մեկնել է Վրաստան: Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում պետք է հանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի հրամանատարները: Continue reading

Թուրքիայի օդուժը կրկին հարվածել է Իրաքում PKK-ի դիրքերին

Թուրքիայի ԶՈւ F-16 կործանիչ Հոկտեմբեր 16, 2017 10:21 | RAZM.INFO - Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի կործանիչները կրկին ռմբակոծել են Իրաքի հյուսիսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը: Թուրքական կողմը պնդում է, որ քրդերը հարձակում էին նախապատրաստում: Continue reading