Հոկտեմբերի 16-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ընդունել է ադրբեջանցի պաշտոնակից, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը, տարածաշրջանային իրադրությանը վերաբերող խնդիրներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական Report լրատվակայքը:
Կողմերը նաև անդրադարձել են համատեղ վարժանքներին, Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ռազմական համագործակցությանը:
Վրաստանի ՊՆ ղեկավարի հետ հանդիպումից առաջ Հասանովին ընդունել է նաև Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գենրալ-մայոր Վլադիմիր Չաչիբաիան:
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հոկտեմբերի 16-ին այցելել է Վրաստան՝ հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԶՈւ հրամանատարների հանդիպմանը մասնակցելու նպատակով: