Հոկտեմբերի 16-ին շարունակվող գործողության արդյունքում Իրաքի զինված ուժերը, Բաղդադի և Իրանի աջակցությամբ գործող շիայական Հաշդ ալ-Շաաբի խմբավորման հետ համատեղ մտել են նավթագազային պաշարներով հարուստ Քիրքուք քաղաքի տարածք: Տեղեկությունը հաստատում է նաև Իրաքյան Քրդստանի Rudaw լրատվական գործակալությունը:
Iraqi soldiers lower #Kurdistan's flag in Kirkuk, throwing it on the floor as they enter the city with Hashd al-Shaabi. #KurdistanBlockade pic.twitter.com/xOiu1Yx6eL
— Rudaw English (@RudawEnglish) October 16, 2017
Շուրջ մեկ ժամ առաջ Twitter-ում իրաքյան աղբյուրներից մեկը հայտնել էր, որ Իրաքի բանակի արագ արձագանքման ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Քիրքուքի հիմնական անցակետերի նկատմամբ:
#Iraq federal police units and Rapid response division control #Kirkuk main checkpoint. pic.twitter.com/Iu0NNGtZEE
— Iraq Day (@iraq_day) October 16, 2017
Իրաքի բանակը վերահսկողություն է հաստատել նաև Քիրքուքի շրջանի նավթագազային հանքավայրերի առնվազն զգալի մասին, խոշորագույն ռազմաբազայի՝ Կ1 ավիաբազայի նկատմամբ:
Իրաքյան Քրդստանի Փեշմերգա զորաջոկատները նահանջում են նաև Քիրքուքի այլ հատվածներից: Ըստ նախնական տեղեկությունների՝ քրդական ուժերի մի մասը նահանջում է դեպի Սուլեյմանիե:
Քիրքուքի ռազմագործողության մասին ավելի մանրամասն՝ հետևյալ հոդվածներում.
- Իրաքի բանակը գրավել է Քիրքուքի մոտ տեղակայված խոշոր ավիաբազան,
- Իրաքի բանակը գրավել է Քիրքուքի նավթագազային հանքավայրերի առնվազն մի մասը,
- Իրաքի բանակը խոշոր գործողություն է սկսել Քիրքուքը քրդերից գրավելու համար:
Kurdish forces seen withdrawing from Rahim Awaa in #Kirkuk toward Sulaymaniyah. pic.twitter.com/HgPa4d2iUN
— Aldin 🇧🇦 (@aldin_ww) October 16, 2017