Monthly Archives: Դեկտեմբեր 2016

Իրան 2016. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները

Իրանի հոգևոր առաջնորդը և ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը • Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանի զորահանդեսին • ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները Իրանի Համադան ռազմաբազայում • Իրանական արտադրության «Սաեղե» ԱԹՍ-ները Դեկտեմբեր 31, 2016 18:15 | RAZM.INFO - ԶՈւ գլխավոր շտաբի ու բանակի ղեկավար կազմի փոփոխություն, Ռուսաստանի կողմից Համադանի ավիաբազայի (չ)օգտագործում, Ս-300 զենիթահրթիռային համակարգերի ստացում, բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններ, մահապարտ անօդաչուների կիրառում և նոր ԱԹՍ-ների ներկայացում: Continue reading

Թուրքիայի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները

Թուրքական բանակի՝ հեղաշրջման փորձին մասնակից զինտեխնիկան Անկարայի փողոցներում • Էրդողանի համակիրները ծեծում են հանձնված խռովարարներին • Դիարբեքիրի կենտրոնը թուրք-քրդական բախումների արդյունքում • Թուրքական բանակի տանկը ԻՊ զինյալների ձեռքում՝ որպես ռազմավար Դեկտեմբեր 31, 2016 14:42 | RAZM.INFO - Razm.info-ն առանձնացրել է 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը, բանակի ներխուժումը Սիրիա և Իրաք, ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, քրդերի նկատմամբ բռնաճնշումները և համատեղ զորավարժությունները: Continue reading

Վրաստանի ռազմական ոլորտում 2016-ի կարևորագույն իրադարձությունները

Վրաստանի Զու ցուցադրական վարժանք • Վրացական «Դիդգորի» զրահամեքենան Սաուդյան Արաբիայում • Ամերիկյան Abrams տանկերը զորավարժության համար տեղափոխվել են Վրաստան • Վրաստանի նոր ՊՆ Լևան Իզորիան՝ ԶՈւ հրամկազմի հետ Դեկտեմբեր 30, 2016 15:39 | RAZM.INFO - Razm.info-ն առանձնացրել է 2016 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ նոր պետի նշանակումը, զորակոչի վերացումը և վերականգնումը, վրացական զրահամեքենաների վաճառքը Սաուդյան Արաբիային: Տարեվերջին Վրաստանի ՊՆ նոր ղեկավարը սկսեց արմատական փոփոխություններ իրականացնել նախարարությունում և զինված ուժերում: Continue reading

Պուտին. Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորությամբ Սիրիայում հրադադար է հաստատվում

Վերահսկողության գոտիների փոփոխությունը Սիրիայում և Իրաքում. 2015 օգոստոս – 2016 դեկտեմբեր Դեկտեմբեր 30, 2016 14:02 | RAZM.INFO - Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ դեկտեմբերի լույս 30-ի կեսգիշերից հրադադար հաստատել: Առայժմ հրադադարի հաստատման վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Continue reading

ՀՀ ԶՈւ պատժիչ գործողությունների արդյունքում սպանվել է հակառակորդի 4 զինծառայող. Ա. Հովհաննիսյան

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայողի հուղարկավորություն Դեկտեմբեր 30, 2016 13:49 | RAZM.INFO - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ նախորդ օրը ադրբեջանական զինուժի իրականացրած գործողություններից հետո հայկական ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների, ինչի հետևանքով սպանվել է հակառակորդի 4 զինծառայող: Continue reading

Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիային սահմանակից նահանգներում

Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին: Դեկտեմբեր 30, 2016 12:45 | RAZM.INFO - Դեկտեբերի 29-ին Թուրքիայի զինուժը Քոջաելի նահանգից շուրջ 30 հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչ է ուղարկել երկրի հարավային՝ Սիրիային սահմանակից, Գազիանթեփ նահանգի Իսլահիե գավառ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:  Continue reading

Սիրիայում վերջին 2 օրում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։ Դեկտեմբեր 30, 2016 11:17 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում  Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, առնվազն 5 զինծառայող վիրավորվել է։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվակայքը։ Continue reading

Իրանում ավարտվել է ՀՕՊ ուժերի զորավարժությունը

«Յա Զահրա» զենիթահրթիռային համալիրը «Վելայեթի երկնքի պաշտպաններ-7» զորավարժության ժամանակ Դեկտեմբեր 29, 2016 18:45 | RAZM.INFO - Զորավարժության երեք օրերի ընթացքում Իրանը շուրջ 12 անգամ զգուշացրել է ամերիկյան հետախուզական  անօդաչու թռչող սարքերին և կործանիչներին չմոտենալ երկրի օդային սահմանին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading

Ռուսաստանը Չինաստանին Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռներ կմատակարարի

Ռուսաստանյան արտադրության Կա-32Ա11ՎՍ ուղղաթիռ Դեկտեմբեր 29, 2016 18:41 | RAZM.INFO - 2015 թվականի նոյեմբերին կնքած պայմանագրով Չինաստանին մատակարարվելիք 4 միավոր Կա-32Ա11ՎՍ  ուղղաթիռների առաջին խմբաքանակը Չինաստանը կստանա մինչև տարեվերջ։ Մատակարարումները կշարունակվեն  2017 թվականին։ Continue reading

ԱՄՆ գլխավորած կոալիցիան չի աջակցում Սիրիայում Թուրքիայի զինուժին. Չավուշօղլու

Թուրքիայի ԶՈւ տանկերը անցել են թուրք-սիրիական սահմանը: Դեկտեմբեր 29, 2016 17:04 | RAZM.INFO - Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ զենք է տրամադրում Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատներին» (YPG) և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD): Continue reading