Բանակի օրվա առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և խիզախության, մատուցած նշանակալի ծառայությունների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական պարգևներով, արժանացել զինվորական բարձր կոչումների:
ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ հունվարի 27-ին, կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ, նաև շնորհավորել պարգևատրվածներին՝ հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:
Պարգևատրվածների մեջ են եղել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը և ՀՀ ԶՈւ մարտական պատրաստության վարչության պետ Տիրան Խաչատրյանը, ովքեր ստացել են գեներալ-մայորի զինվորական կոչումներ:
Հայկական զինված ուժերի 5 զինծառայող ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, ևս 17 զինծառայող պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար 20 զինծառայող պարգևատրվել է «Արիության մեդալով», նրանցից պարգևը հետմահու ստացած զինծառայողներն են.
- Գոռ Վահանի Օհանյանը
- Վարդան Արթուրի Վարդանյանը
- Կարեն Արմենի Գրիգորյանը
- Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը
- Սիդար Իգորի Ալոյանը
- Աղասի Արսենի Գրիգորյանը
- Էրիկ Էդիկի Գրիգորյանը
- Միքայել Առաքելի Թորոսյանը
- Վահե Վարդգեսի Վանոյանը
- Սուրեն Խաչատուրի Փիլոսյանը
- Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը
- Կարեն Սիսակի Աքուլյանը
- Հայկ Գիգոլի Բարոյանը
- Հարութ Մաքսիմի Հակոբյանը
- Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը
- Կարեն Պարգևի Հովհաննիսյանը
- Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը
- Կարեն Գևորգի Շահինյանը
- Արամայիս Յուրիկի Ոսկանյանը
Հայկական զինված ուժերի ևս 70 զինծառայող, ինչպես նաև 19 ազատամարտիկ ստացել են «Մարտական ծառայության» մեդալներ:
Ստորև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը.