Վերջին երկու օրերի ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակն այսօր՝ դեկտեմբերի 25-ին, կրկին խախտվեց ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ։Հակառակորդի գնդակից ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում զոհվել է ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Բանակի օրվա առթիվ նախագահ Սարգսյանը պարգևատրել է 100-ից ավելի զինծառայողների | Ռազմ.info