Դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը՝ 4:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձը կանխելիս զոհվել է ՊԲ զինծառայող, Էրիկ Էդիկի Գրիգորյանը (ծնված 1995 թ.):
Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ հավելելով, որ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատը, կորուստներ կրելով հետ է շպրտվել ելման դիրքեր:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Լրացում. ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Երրորդ կայազորային քննչական բաժնում հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն կատարելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում քննչական կոմիտեի կայքը:
Pingback: Զոհված զինծառայողը պարգևատրել է «Մարտական ծառայության» մեդալով | Ռազմ.info
Pingback: ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info
Pingback: Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ է սպանվել, 2 զինծառայող էլ՝ վիրավորվել | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի դեկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info