Բակո Սահակյանի՝ դեկտեմբերի 4-ին ստորագրած հրամանագրով՝ Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող, շարքային Էրիկ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Նշենք, որ ՊԲ զինծառայող Էրիկ Գրիգորյանը զոհվել է դեկտեմբերի լույս 4-ի գիշերը՝ ադրբեջանական դիվերսիան հետ մղելու մարտի ժամանակ: Ադրբեջանական կողմն ունի առնվազն մեկ վիրավոր:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 29 – դեկտեմբերի 5, 2015 | Ռազմ.info