Ադրբեջանական կողմը 1 վիրավոր ունի

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտում է, որ դեկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը՝  4:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում «թեթև վիրավորվել է» ադրբեջանական բանակի ենթասպա, որի անունն ու այլ տվյալներ չեն նշվում:

Ադրբեջական կողմը պնդում է, թե իրենց զինծառայողը վիրավորվել է հայկական բանակի դիվերսիոն հետախուզական գործողությունը կանխելիս, սակայն ինչպես արդեն Ռազմինֆոյին հայտնել է ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, Թալիշի ուղղությամբ դիվերսիայի փորձն արել է ադրբեջանական կողմը:

Հավելենք, որ ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս զոհվել է ՊԲ զինծառայող, Էրիկ Էդիկի Գրիգորյանը (ծնված 1995 թ.):

2 responses to “Ադրբեջանական կողմը 1 վիրավոր ունի

  1. Pingback: ՊԲ-ն հերքում է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը | Ռազմ.info

  2. Pingback: Առաջնագծում Ադրբեջանի ԶՈւ ավագ լեյտենանտ է սպանվել, 2 զինծառայող էլ՝ վիրավորվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *