Հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Սուրեն Փիլոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
Բացի այդ, ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 19-ին և լույս 20-ի գիշերը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողությունների 8 փորձ, որոնք Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ժամանակին կասեցրել են: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Pingback: ՊԲ-ն հայտնում է հակառակորդի 14 զոհի և 20-ից ավելի վիրավորի մասին | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 18-24 հունվարի, 2015 | Ռազմ.info
Pingback: Բանակի օրվա առթիվ նախագահ Սարգսյանը պարգևատրել է 100-ից ավելի զինծառայողների | Ռազմ.info